«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հայ-առաքելական եկեղեցին սկսել է նահատակների սրբադասումը

Հայ-առաքելական եկեղեցին սկսել է նահատակների սրբադասումը
23.04.2015 | 11:15

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և հայ հոգևորականության մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ սկսվել են Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման՝ Հսկման արարողությունը։
Արարողությանը մասնակցում են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետեր ու պաշտոնական պատվիրակություններ։ Հսկման արարողությունը նախապատրաստությունն է սրբադասման բուն արարողության: Հսկման արարողության ընթացքում սրբագործվելու են այն մասունքարանները, որոնց մեջ հետագայում տեղադրվելու են սրբոց նահատակաց մասունքներ և արդեն ապրիլի 23-ին ներկայացվելու են ժողովրդի երկրպագությանը: Հաջորդ արարողությունը ապրիլի 23-ի առավոտյան սուրբ պատարագն է, իսկ երեկոյան կատարվելու է սրբադասման բուն արարողությունը։

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ